Խոհը դարձավ ինձ ճախրանք

Խոհը դարձավ ինձ ճախրանք իմ լռության անհունում,
Հավատացի ես այնպես,որ հավատս կատարվեց,
Իմ ջերմագին հավատքով նվաճեցի շատերին,
ՈՒ մեղքերիս օվկիանում գտա մի լույս,լույսից լույս:
ՈՒ մթնշաղ իմ սրտում վառվեց հուրը հրերի,
ՈՒ մոխրացավ,ցամաքեց օվկիանոսը մեղքերի,
ՈՒ այն լույսը,որ վառվեց իմ մեղավոր հոգու մեջ
Մթնշաղին ահավոր փոխեց լույսով փառավոր…
Խոհը դարձավ ինձ ճախրանք իմ լռության անհունում,
Հավատացի ես այնպես,որ հավատս կատարվեց,
Իմ ջերմագին հավատքով նվաճեցի շատերին,
Բայց այն լույսը,որ վառվեց իմ մեղավոր հոգու մեջ
Զուլալ մի սիրտ ինձ բերեց…