Կյանքս չէ’ ինչպես դալար մի կաղնի

Կյանքս չէ’ ինչպես դալար մի կաղնի,
Որ դարերի դեմ անվերջ դիմանա,
Սերունդների դեմ կանգնի,իմանա,
Այն, որ չեմ տեսել `տեսնել ուզենա:
Ահա փթթում է եղանակն իմ վերհաս,
Խորհուրդներն էլ իմ մնում են անհաս,
Խոհերիս մեջ խոր լռություն անհամար ,
Անսպառ ուղիս դառնում է սպառ …
Աշուն, ինչու ես այդպես զարդարվել,
Իմ կարոտների հուշերն ես հանում,
Իմացիր, անխիղճ, ես չեմ վախենում,
Քո հարևանը գալիս է գիտեմ։
Շիրիմիս հողը քեզ սնունդ կտա,
Բյուր սիրահարներ ափերից սնված,
Այնքա՜ն ջերմություն, ասելիք կտա,
Անհոգ զարդարվիր, սպառնում չկա..
Կդառնամ ես հող՝ իմ հայրենիքին,
Որտեղից երգող պոետս անցավ,
Աշուններն այստեղ հպարտ են եղել,
Իմ սիրո չափին համարժեք՝ չկա…

Թողնել մեկնաբանություն