Ճամփիս համար ոչինչ չունեմ

Ճամփիս համար ոչինչ չունեմ,
Ունենամ էլ՝ինչի՞ս է պետք,
Հեռանալուց միայն կասեմ,
Այն ինչ տեսա՝տարա ինձ հետ…
Թատրոնում, ձեր աշխարհի,
Հազար տեսակ դեր խաղացի,
Բայց բյուրավոր դերերի մեջ,
Լուծվեց դերս մի առվակի…
Համտես արի մեղրամիսը,
Կյանքից նեկտար ես քաղեցի,
Ով կարծում էր անհաս ծաղիկ,
Ես իմ մեղրի հումք դարձրի…
Ես կգնամ այս փուչ բեմից,
Էլ չեմ կպնի մասերով ձեզ,
Ինչքան էլ որ խուլ ձեվանաք,
ճիչ երգերս կարթնացնեն ձեզ….