Չի՛ կարող լինել հոգնած սպասում

Չի՛ կարող լինել հոգնած սպասում,
Այսպես արարեց տերը մեզ հողից,
Չի՛ ծնվել երբեք ստով ճշմարիտ,
Չարիքից երբեք չի ծնվել բարիք…
Գլուխդ պահիր, եթե կարող ես
Ուրիշին չասես մազերս շոյիր,
Եթե խոսում ես՝ եղի՚ր իմաստուն,
Որ խոսքդ ասես՝ լսող ականջին…