Վաղ առավոտ է ու խաղաղ մի ծով

Վաղ առավոտ է ու խաղաղ մի ծով,
Մի լուռ ժպիտ է ծովից ինձ գալիս,
Թարմությամբ լցված մի խաղաղ հով է,
Գալիս փարվում է դեմքիս, շուրթերիս…
Ծովի հայելուն երկնքի ցոլք է,
Ամպեր է հագել լուսինը նորից,
Այնքա՜ն թափանցիկ սպիտակ շոր է
Նշխար մարմինը տալիս է ծովին…
Երեկոն գնաց, լուսինը նույնպես,
Նոր հուր է ծնվում էն մյուս կողմից,
Երկու հրաշք է ընթացքին կյանքի,
Լուսնի մայրամուտ, ծնունդ արևից…