Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար

Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար…
Թե բարեգործ ես՝ ու՞ր է բարիքդ,
Տարիքդ ելել գլխիդ է նստել…
Ո՞վ պիտի հոգա ձմռան կարիքդ…
Խրոխտ օրերդ անխնա վատնել,
Քո խղճից խաբված, հավատից հյուծվել.
Ո՞վ ես, վերջապես թշնամուդ դիմաց,
Վրիժառու՞ես, թե՞ խիղճ մոլորված…
Եթե վերջինն ես՝ կցեղասպանվես,
Թե սկզբինն ես՝ …

Տիրոջ կամքով եմ գրել աշխարհին

Տիրոջ կամքով եմ գրել աշխարհին,
Վտակ եմ հոգու ծովին մոլեգան,
Հայացքս փառքի կենսատու լույսին,
Արարչի պարգևած բարուն սերմնացան:
Ծածկույթս տիրոջ ձեռքերով հյուսված,
Օրհնյալ հոգի է ծածկույթիս տրված,
Պաշտպան եմ անկողմնակալ,մոռացված բարուն,
Անսպառ ուժով ինձ վերուստ տրված……