Արգելի՛ր խոսել

Արգելի՛ր խոսել,
Եթե կարող ես:
Օրհնանքս՝ քեզ հետ,
Արգելի՛ր,
Անսի՛րտ:
Դեեեե… քեզ տեսնեմ,
Ես սիրում եմ քեզ,
Ի՛մ իրավունքն է,
Հասկացա՞ր, փերի՛:
Քո բողոքը դու
Առ Աստված ուղղիր:
Նա է փորձում ինձ,
Գուցե, նաև՝ քեզ,
Ես անզոր եմ
Նրա խաղի դեմ:
Եթե ուժեղ ես
Ու նաև՝ վստահ,
Ինքդ բողոքիր,
Որ զոհ ես հիմա:
Ինձ փնտրում են
Հիմա ամենուր,
Իսկ ես թաքնվել եմ
Քո անուշ գրկում:
Պետք չէ՛ աշխարհը,
Ես քե՛զ եմ գտել,
Աշխարհս դու՜ ես,
Ես մոռացել եմ՝
Ինչ ունեմ- չունեմ:
Մոռացել եմ ես
Օրենք ու ադաթ,
Ունեմ՝ ինչ ունեմ,
Աչքեր ու մարմին,
Որ քե՛զ են ձգտում,
Էլ ուրիշ ոչի՜նչ:
Մի՞թե աղոթք չեն
Տողերս վսեմ,
Մի՞թե ծնված չեն
Շա՜տ անկեղծ սրտից,
Դու՛ ես դատավոր,
Դու՛ ես նաև զոհ,
Ինքդ ես վարում
Այս դատը անճիշտ:

  1. Tamaraասում է՝

    Ընտիր է․․․խոսքեր չունեմ․․․

Թողնել մեկնաբանություն