Արևն իջավ, կարմիր թուշ է

Արևն իջավ, կարմիր թուշ է,
Սարի ետև այնքա՜ն հուշ է,
Մերկության մեջ թեկուզ մնա,
Իր իսկ լույսի հուրն անուշ է:
Արևն անցավ սարի ետև,
Մերկացել է ու կարմրել ,
Աչքից հեռու՝ խոր ձորի մեջ,
Իր իսկ լույսից քուն է մտել:
Արև՛, արի՛ մեր տուն տանեմ,
Իմ սենյակում քեզ օրորեմ,
Այնքան անուշ տաղեր ասեմ
Կարմիր լույսիդ, որ քուն բերեմ:
Արև,՛ նրբին վարդ ես դարձել,
Կարմիր հագել, ծով ես իջել,
Ծովին հազար համբույր կտաս,
Ինձ էլ միայն աչքով կանես:
Արի՛ տանեմ ես քեզ՝ ինձ հարս,
Որ այրվեմ ես քո հուր հրեն,
Թեկուզ վառվեմ, մոխի՜ր դառնամ,
Մենակ քո մեջ հավերժանամ:

  1. Tamaraասում է՝

    Շատ կոլորիտային է․․․ գեղեցիկ երգ- սիրախաղ կարծես լինի․․․

Թողնել մեկնաբանություն