Դու գինի ես ուզում խմել

Դու գինի ես ուզում խմել,
Տնական թունդ, դառը գինի,
Եվ ուզում ես այն դու խառնել
Նույնքան ծանր, դառը կյանքիդ…
Դու գինի ես խմում կարմիր,
Խմում կում- կում ու շա՜տ կրքոտ,
Շուրթդ հազիվ հպում գավին
Ու կրակոտ աչքով անում:
Հետևում ես իմ պահվածքին,
Դու լավ ծանոթ ես քո դերին,
Նոր չի ամենը քեզ համար,
Իսկ ես՝ չտես… մի այր,
Տարվել եմ քո մերկ խաղին:
Դու գինին ես խմում կարմիր,
Ես՝ ջերմանում ու պաղում եմ,
Չգիտեմ էլ, թե ինչպես
Սենյակում այս, ինձ պահեմ:
Դու աչքերով ինձ կանչում,
Խենթացնում ես հիմարիս,
Իսկ ես գամվել եմ տեղում,
Ու մշուշ է աչքերիս…
Մեկ էլ հանկարծ անկյունից՝
Շրթունքների քո գերող,
Մի կաթ գինի մեղմ սահեց
Ու գլորվեց դեպի ծով:
Ես խելագար հայացքով
Նայում էի կաթիլին,
Թե ինչպես է նա հետքով
Ճանապարհ ինձ ցույց տալիս:
Պարանոցով այն իջավ
Ու թաքնվեց բլուզիդ տակ,
Որի կոճակը նոր տեսա՝
Արձակված էր ակամա:
Ես խենթացած վեր թռա
Ու փնտրեցի կաթիլին,
Առա նրան շուրթերով
Ու խենթացած կուլ տվի,
Հետո նուրբ ու շատ զգույշ
Հետքով վերև բարձրացա,
Պարանոցդ սրբեցի
Կարմիր հետքից վառ արյան,
Հասա շուրթիդ կրակոտ
Ու…խմեցի ալ գինին,
Որ մնացել էր երկու
Գերող շուրթիդ արանքին…

  1. Tamaraասում է՝

    Աչքերիս առջև կարծես մի գեղեցիկ տեսարան է բացվում․․․Պոետն այնպիսի վարպետությամբ, սիրով ու գորովանքով է նկարագրում գինին խմելու պահը որ ընթերցողն ակամայից, այդ գեղեցիկ սիրախաղի մասնակիցն է դառնում․․․

Թողնել մեկնաբանություն