Ձմեռը, ասես, գարուն է հագել

Ձմեռը, ասես, գարուն է հագել,
Փաթիլն անձրևի կաթիլ է դարձել,
Սրտիս պես ամպն էլ դրսից քարացել,
Ներսից արցունքի հեղեղ է բացել …
Ցրտաշու՛նչ ձմեռ, ինչո՞ւ ես լալիս,
Ո՞վ է քեզ լքել, քեզ դավաճանել,
Բյուրեղյա հոգիդ ո՞վ է փշրել,
Որ ճերմակ ձյունդ արցունք է դարձել:
Ներսից ու դրսից ճերմակով պատված՝
Վազում եմ ահա քե՛զ հետ հանդիպման,
Իմ ջերմությունից ջուր մի՛ դարձիր դու,
Թող ձյունե հոգիս անարցունք մնա:
Քո գարունն այստեղ՝ աչքերիս վրա,
Իջնում ես փաթիլ, դառնում ես կաթիլ,
Քանի՞ անգամ ես, ասա՛, անիրա՛վ,
Իջել աշխարհի աչքերի վրա:

Թողնել մեկնաբանություն