Ձմռան մնացած խունացած տերև

Ձմռան մնացած խունացած տերև,
Դու էլ ինձ նման ձմեռ ես ապրել,
Նորից աշխարհին գարունն է բացվել,
Տաք օդ ,կեսօրին ,ինձ ու քեզ տրվել:
Կյանքդ ապրել ես, իզուր ես կառչել,
Քո ծառը հղի նոր սերունդ կտա,
Բայց քոնը անցավ արբունքի նման
Իզուր ես կառչել, մայր հողիդ գնա…
Անթիվ տերևներ՝ հերթի սպասող,
Բողբոջ են դարձել ու դուրս են գալիս,
Ընկար ծառիդ տակ դու էլ հող դարձիր,
Որ սնես նրանց քո ջերմ անցյալից:

Թողնել մեկնաբանություն