Գետակի՛ ջուր, սարից եկար

Գետակի՛ ջուր, սարից եկար,
Ջրատարի համար եկար,
Մինչ ջրատար աղորիքը՝
Իմ ցորենի աղուն տեսար:
Արի, ծանր քար պտտիր,
Ոսկի ցորենն ալյուր սարքիր,
Տանեմ, հունցեմ ես խմորս,
Լավաշ թխեմ, օրհնեմ օրս:
Գետակի ջուր՝ ջրատարի,
Այսօր շոգ է, այգիս արի,
Ծառի շուքին եմ ես նստել,
Դու արմատը նրա ջրի:
Կարմիր խնձոր՝ ծառիս աճած,
Թուշդ կծեմ՝ յարս տեսնի,
Գուցե խանդի ու ինձ ների,
Մութ գիշերով ծոցս մտնի:
Այնքա՜ն սիրեմ՝ լուսին բացվի,
Լուսնի շողով ծոցը լցվի,
Մեր չծնված մանկանց համար
Այս աշխարհում նոր դուռ բացվի:

Թողնել մեկնաբանություն