Հենց այս եղանակը լինի

Հենց այս եղանակը լինի,
Կամ էլ՝ ցուրտ ձմեռ…
Մենք էլ՝ տաք հագնված,
Բայց և քիչ մրսած,
Բուխարու մոտ, իրար կիպ նստած,
Սառած մատներով տաք թեյը բռնած,
Փոքրիկ սեղանին մի քիչ կռացած…
Ես արարում ես,
Դու՝ հանձնում թղթին,
Հետո էլ կարդում,
Գրում ու ջնջում,
Ու ստեղծում ենք
Կատարյալը այն,
Որը նման է մեր զգացածին…
Ստեղծում ենք երկնայինը այն,
Հետո հիանում, հետն էլ՝ զարմանում
Մեր իսկ այդ հրաշք ծնունդի վրա,
Որը զավակն է լոկ մեր արբունքի…
Իսկ հետո այն կիսատ ենք թողնում
Ու տաքացնում ենք մարմինները մեր
Ո՛չ թե բառերով, այլ՝ մերկ լռությամբ,
Ու մարմիններն են սկսում պատմել
Այն, ինչը լեզուն չհասցրեց ասել…

  1. Tamaraասում է՝

    Այնքան պատկերավոր ու գեղեցիկ է յուրաքանչյուր բառ, որ աչքիդ առջև հառնում է այդ հրաշալի տեսարանը․․․ Ես արարում եմ, Դու՝ հանձնում թղթին, Հետո էլ կարդում, Գրում ու ջնջում, Ու ստեղծում ենք Կատարյալը այն, Որը նման է մեր զգացածին․․․

Թողնել մեկնաբանություն