Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար

Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար…
Թե բարեգործ ես՝ ու՞ր է բարիքդ,
Տարիքդ ելել գլխիդ է նստել…
Ո՞վ պիտի հոգա ձմռան կարիքդ…
Խրոխտ օրերդ անխնա վատնել,
Քո խղճից խաբված, հավատից հյուծվել.
Ո՞վ ես, վերջապես թշնամուդ դիմաց,
Վրիժառու՞ես, թե՞ խիղճ մոլորված…
Եթե վերջինն ես՝ կցեղասպանվես,
Թե սկզբինն ես՝ ծովածով կապրես…
Քեզ մոտ ամեն ինչ հակառակն եղել-
Թեփն է քոնն եղել, ալյուրն՝ ուրիշին…
Եղած մի կյանքդ քամի էր, անցավ-
Քամին քոնն եղավ, արդյունքն՝ ուրիշին…
Չէիր սպասում անմահությանը-
Էլի փառք Աստծուն:
Անհայտի կամքով
Անմահությունը ինքը քեզ գտավ.
Անկոչ էր, սակայն Փրկիչ Որդին էր-
Կոչված հյուրի պես կյանքիդ մեջ մտավ…
Հիմա հասկացա՞ր, թե ինչի՞ համար,
Մարդամեղք խաչը եկավ, քեզ գտավ…

  1. Tamaraասում է՝

    Իսկական շեդեվր է․․․Սա Պոետի զգայուն հոգու բողոք – ճիչն է․․․Ինչպես միշտ Մինասն իրեն չի դավաճանում, և առանց ավելորդ պաճուճանքի ընթերցողին է ներկայացնում իր տխուր խոհերը․․․

Թողնել մեկնաբանություն