Խենթ… ի՛մ խենթ

Խենթ… ի՛մ խենթ,
Նաև՝ իմ սեր, իմ լու՜յս, իմ մութ,
Իմ ընկալման խորհուրդ խորին,
Աշխարհայացք տիեզերական՝
Ներքև իջնող, զրոյական,
Անհաս վերև, անվերջությու՜ն,
Հրա՜շք դու իմ, դու՝ իմ վսեմ, նաև՝ նսեմ,
Աննախադեպ զգացմունք իմ,
Իմ ո՛ղջ տիրույթ,
Ճշմարտության վկա աչքեր…
Իմ խենթ, իմ սեր, ի՛մ խենթություն,
Հասկանու՞մ ես,
Քո վառ սիրո ներկայությամբ
Առատությու՜ն եմ ես այսօր…

  1. Tamaraասում է՝

    Հրաշալի է․․․այսքան ժլատ խոսքերի մեջ ՝ այսքան սեր ու գորովանք․․․

Թողնել մեկնաբանություն