Փոքրացել եմ, դարձել մանկամիտ,

Փոքրացել եմ, դարձել մանկամիտ,
Ծառերից անհաս պտուղ եմ քաղում,
Փորձում եմ կծել, ինչպես երեխա,
Չեմ բավարարվում համով ես նրա…
Մի՞թե այդպես է ծառը ինձ պատժում,
Որ վերցրել եմ գրկից իր մանկան.
Նա դեռ մանուկ էր, սնվում էր ծառից,
Ես էլ քմահաճ ՝ գրկիցը տարա…
Փոքր սխալից ցավում է հոգիս,
Ու հազա՜ր արարք հանում իմ դիմաց,
Հայելու նման տեսնում եմ ես ինձ՝
Ինչքան մեղքեր կան հոգուս ծանրացած…

Թողնել մեկնաբանություն