Անորոշ է ժամանակը.

Անորոշ է ժամանակը.
«Կյանք» է կոչվում ծննդից մահ:
Մեկն ապրում է հարյուր տարի,
Մեկն էլ՝ լոկ մեկ արևածագ…
Գիրս դարձավ ինձ աստիճան.
Վերև – ներքև չեմ տարբերում՝
Մեկ իջնում եմ, մեկ բարձրանում,
Բայց ճիշտ ճամփես դեռ չեմ գտնում…
Ու անարդար այս օղակում
Գիծ է մեր շուրջը՝ կարմիր շրջան,
Ինչպես տիեզերքն առանց սահման,
Պտտվում ենք մենք անկայան…
Ինչքան լինենք մենք անպաշար,
Թե ծնվել ենք, պիտի գնանք,
Լինենք արքա, թե զորավար,
Կգա օրը՝ ծով հավասար…

Թողնել մեկնաբանություն