Անտառի´ Ծառեր, ինձ տարեք ձեր տուն.

Անտառի´ Ծառեր, ինձ տարեք ձեր տուն.
Հոգնել եմ վաղուց մարդկային տնից,
Ձեր տան անդորրից ես էլ եմ ուզում,
Ուզում եմ դառնալ բնության մասնիկ:
Այստեղ օդ չկա ու ոչ էլ օրենք,
Լռության կարոտ, աղմուկ է, փոշի…
Ձեր նմաններին հանում են, հատում՝
Տեղը կառուցում մի նոր Արհավիրք…
Թռչուններ չկան, չկա սկյուռիկ,
Մանուկ, ալեհեր՝ կարոտ են շուքի,
Սնունդ էլ չկա, մարդիկ մոլորված
Փախչում են արդեն այլասեր երկրից:
Թողեք՝ ձեր ծոցում ես էլ համրանամ,
Լուռ ու մունջ մնամ, գո՞ւցե ծառ դառնամ…
Թե հատվել կացնի դաժան բերանից,
Ձեզ պես հավասար լինեմ բախտակից …

Թողնել մեկնաբանություն