ՀԱՅ ԵՐԳԻ ԴԻՑՈՒՀԻ

Կիսամութ երկինք, դահլիճ կիսամութ…
Դահլիճում բեմ է` պարուրված ցավից,
Բեմում ճայթում է ամպրոպ կիսամութ,
Կարոտ է թափվում հոգեցունց ձայնից…
Լուծվում է ցավը ամենքի հոգուն
Առ Աստված հասնում. աշխարհը քիչ է…
Արցունք էլ չկա. արցունքն ի՞նչ է,
Դլե յաման է ու արև սարին…
Մեր տուն է կանչում, ձեր տուն է կանչում,
«Մենք սե´ր ենք, յամա՜ն ու վա՜յ» է երգում.
Աշխարհին ի ցույց՝ տիեզերքի լաց է,
Ծիրանափողից թռչող կայծակ է…
Յա՜ր է փնտրում չքնաղ հայուհին.
Իր նուրբ ուսերին նա ցավ է կրում,
Աշխարհը մի բուռ անզոր է դավին,
Հայուհին գրկել, երկինք է տանում…

Թողնել մեկնաբանություն