Նախ ինքս ինձ եմ լվանում ջրով,

Նախ ինքս ինձ եմ լվանում ջրով,
Օրհնվում տիրոջ արարման բարքից,
Նոր ուժով լցվում բարի սնունդից,
Հարթում եմ ճամփես՝ անհաղթ ու զորեղ…
Չարին կուլայիս ջրով եմ սնում,
Լվանում, մաքրում, դարձնում վսեմ,
Տիրոջ արարման բարիքը բարի,
Հասցնում մարդկանց՝ և´ չար, և´ բարի…
Ձգտում եմ հասնել վեհ բարձունքներին,
Զուլալ ջրերի ծնունդով հարբում,
Տիրոջ արարման վեհագույն չափից
Մարդկային անփույթ հոգիս լիացնում:
Կուլաս ջրով եմ լցնում անհամբեր,
Զորեղ թևերով ճախրում ամենուր,
Ջուրը սարերիս՝ բարի ու մաքուր,
Հասցնում մարդկանց, ծարավ հագեցնում…

Թողնել մեկնաբանություն