Որբացած մի ցուրտ ինձ նման, ահա´, 

Որբացած մի ցուրտ ինձ նման, ահա´,
Եկել թակում է խրճիթիս դուռը՝
Նրա համբույրից ես անմահանամ,
Թեկուզ առանց ինձ սարերս ծաղկեն…
Անցյալի խորքից արևս ծագել,
Արցունքներն աչքին՝ նայում է հեռվից,
Վճիտ է, դեղին, մրսում է ինքն էլ.
Ինչո՞վ տաքացնի իմ մրսած հոգին…
Այս ցրտի նման ես էլ կգնամ,
Նորից – նորից կգան ուրիշ գարուններ,
Դարերը կանցնեն, անցյալը վկա ,
Վեհի ցուցումով կգնան, կանցնեն․․․
Որբացած մի ցուրտ ինձ նման, ահա´,
Եկել թակում է խրճիթիս դուռը․․․

Թողնել մեկնաբանություն