Բերանս բացեմ, որ ոգիս ճչա,

Բերանս բացեմ, որ ոգիս ճչա,
Ճչալով փորձեմ ցասում օտարել.
Թո՛ղ գնա կպչի քար ու ժայռերին՝
Նրանք էլ զգան ցավը մարդկային…
Ճչալով երգեմ առանց օրենքի,
Թո՛ղ հնչյունները տեղերով փոխվեն,
Ինչպես որ փոխվեց տերը իմ երգի,
Օտարվեց ինձնից առանց իմ կամքի…
Անիծվա´ծ լինեք դուք, հավե´րժ գողեր,
Բայց հոգիս խղճով կանչում է՝ ների՛ր,
Մարմինս՝ միացել մարդկային «Ես»-իս,
Չի ներում, որ իր զավակին են գերել…

Թողնել մեկնաբանություն