Թոնիրը վառած, քուրսին էլ դրած.

Թոնիրը վառած, քուրսին էլ դրած.
Ջերմ խրճիթ լինի: Ես էլ երեխա,
Ոտքերս կախեմ տատուս փեշի հետ,
Ձուլվեմ ես նրա ջերմացնող գրկին,
Փաթաթվեմ կրծքին, հացաբույր շնչեմ:
Թոնրատան սյունից ճրագ է կախված,
Այն մյուս կողմից՝ գդալով աման,
Թոնրի հատակին կճուճ է դրված՝
Բույրը աշխարհին գերի դարձրած:
Իմ ճաշամանը կարմիր փայտից է,
Գդալս սյունի կախ ամանից է,
Խոնչա ենք բացել լավաշով, պանրով,
Թթու էլ ունենք՝ կճուճը կավից է,
Պապիս հեքիաթը ականջիս մեջ է,
Քնել եմ ուզում ես տատիս գրկում:
Երնե՜կ այն օրը նորից ինձ տրվեր,
Բայց, ավա՜ղ, տատս հավերժի մեջ է…

Թողնել մեկնաբանություն