Այսօր ես՝ խաբված, վաղը՝ մի նոր ողբ, 

Այսօր էլ գնաց արևը մեզնից,
Թողեց մեզ ժպիտ, ջերմություն սրտից:
Մենք էլ քարացած, պաղ դեմքով ու սրտով,
Չենք տեսնում կյանքի մեծ պաղը գալիք:
Պտտվող օղակ՝ ցրտի ու շոգի մեջ,
Հաջորդող միմյանց գիշեր ու ցերեկ,
Ծիծաղը հաճախ զիջում է լացին,
Իսկ լացը՝ վաղո՜ւց իր տեղը ողբին…
Այսօր ես՝ խաբված, վաղը՝ մի նոր ողբ,
Այս ու՞ր ենք գնում, Աստծո´ ուղեցույց:
Թե սեր բաժանեմ, քաղում եմ արդեն,
Դավադրաբար հակառակ արդյունք…
Ողբում եմ նույնիսկ իմ սիրող սրտով,
Իսկ ով չի սիրում, հոգին է դժոխք,
Մենք ու՜ր կհասնենք այս դաժան քայլով,
Աստվա´ծ, մի՞թե մեզ չունես փրկություն:
Գող ու ավազակ դաձել են տերեր,
Գայլերի տուն են տանում ոչխարին:
Պոռնիկը, ահա´, բարձունքում նստած՝
Շնացել է բաց՝ ի ցույց աշխարհին:
Իսկ եկեղեցին լուռ է, մոլորված,
Նոր տեր է եկել՝ լկտի, անառակ՝
Մարդկանց նայում է, ինչպես զոհերի,
Չգիտի՝ ի՞նչ է խիղճ ու մագաղաթ…

Թողնել մեկնաբանություն