Աշխարհի ցավին՝ մենք պարարտ հումուս, 

Աշխարհի ցավին՝ մենք պարարտ հումուս,
Եվ բնավ հոգս չէ` գունեղ ենք, անգույն ,
Ջրառատ հո՞ղ ենք, թե՞ չոր ենք` անհույս,
Ի՜նչ տարբերություն` մի բուն ենք, թե տուն…
Դեռ հերթի մեջ ենք այս կյանքի բեմին,
Հերթում գոյության` անհեթեթ դաժան ,
Աչքերս հառած լույս ընկալումին`
Խաբված գույներից թիթեռի նման…
Օրը անցնում է, ելքը՝ մոտենում,
Գալիս է չափը առանց ընկալման,
Մի ամբողջ անհուն՝ աշխարհի բանտում,
Մեզ է սպասում միշտ սև մի մատյան:

Թողնել մեկնաբանություն