Խաղաղվել եմ ծովի նման.

Խաղաղվել եմ ծովի նման.
Ոչի՜նչ հիմա ինձ չի հուզում:
Մարդ եմ, մի քիչ հանգստանամ՝
Իմ ջրում էլ անդորր լինի…
Տենչում եմ ես մի քիչ ննջել,
Հոգիս մնա մենակ իր հետ,
Ինձ չտանի հորձանուտը,
Ինչպես կախված անշարժ տերև…
Թողեք՝ ես էլ հանգիստ գտնեմ
Անցնող աշնան գունեղ ծոցում,
Այստեղ սիրտս ես ձեզ թողնեմ,
Հետո անցնեմ հավերժ ձմեռ…
************************************
Իմ սիրտն էլ ձեզ գարո´ւն բերի…

Թողնել մեկնաբանություն