Ամպերը նորից Երկինքս լցվել,

Ամպերը նորից Երկինքս լցվել,
Աստղերից զրկել, հոգիս ավերել,
Ինձ հասնող լույսից զրկում են նորից,
Լացում է հոգիս. դարձել եմ ես խենթ:
Ինձ չեն հասկանում այդ մութ ամպերը.
Ուզում եմ ճախրել նրանցից վերև,
Հասնել սահմանին տիեզերք կոչվածի,
Որ նայեմ վերև առանց ամպերի:
Ինչո՞ւ է այսպես. ես չեմ ուզում այն,
Ճախրում եմ վերև ու հետո ընկնում,
Լցվում է հոգիս ու ինձ ծանրացնում,
Դատարկվում՝ միայն արցունքիս չափից…

Թողնել մեկնաբանություն