Զարթնի´ր, իմ մայրի´կ, 

Զարթնի´ր, իմ մայրի´կ,
Զարթնի´ր, իմ հայրի´կ,
Հիացած նայեք իմ անմեղ տեսքին,
Ինձանից հետո միայն դուք ննջեք…
Երբ երազներս լցվեն քնիս մեջ,
Ինձ նանի´կ ասեք,գրկե´ք, օրորե´ք,
Թեկուզև հոգնած՝ արթո´ւն մնացեք…
Առանց ձեր սիրո ինչպե՞ս մեծանամ,
Որ դառնամ զինվոր, պաշտպան հայրենյաց…
Զարթնի´ր, իմ հայրի´կ,
Զարթնի´ր, իմ մայրի´կ,
Դուք ինձ փայփայե´ք,
Որ ես մեծանամ,
Դառնամ ես հզոր,
Դառնամ ես պաշտպան ,
Որ այն ժամանակ դուք հանգիստ ննջեք…

Թողնել մեկնաբանություն