Ճշմարտությունը քո սրտում է, տե´ր,

Ճշմարտությունը քո սրտում է, տե´ր,
Այնքա՜ն լույս ունի, այնքա՜ն հույս ու սեր,
Բայց խավարել են քո աչքերը սև,
Ու խլացել են ականջները քո…
Անապատում թաղվեց մի ողջ ազգ՝
Որդուդ ընդունող առաջի՜նը, Տե´ր.
Սուրհանտակդ ո՞ւր է, և ո՞վ է եղել,
Կաշառել նրան, շեղել են ճամփից…
Կամ մեզ պես գժվեց, գալարվե՜ց ցավից
Ու մոռացավ իր հետդարձի ճամփան,
Իսկ գո՞ւցե զոհվեց նենգ նեռի սրից,
Որ երկինքը մեկեն ազատվի ցավից…
Տաք ավազի պես հոսո´ղ վերարկու,
Վերցրո´ւ վիշտը իմ ողջ ազգի դու,
Ճշմարտությա՜ն քող, ինչո՞ւ չես բացվում,
Հայի մորմոքին չես արձագանքում…

Թողնել մեկնաբանություն