Խաբուսիկ է ձայնը մարդկային.

Խաբուսիկ է ձայնը մարդկային.
Լսի´ր դու միայն քո ձայնին սրտի,
Լռության ձայնին ուշադիր դարձիր,
Ճշմարտությունը այնտեղ որոնիր:
Աստղերին լսիր անեղծ նվիրված,
Աստղաշողի մեջ գույներ փնտրիր,
Հնչում են նրանք ձայնով դարերի.
Լսում եմ նրանց, ինքդ էլ փորձիր:
Երբ ինձ պես լռես, կլուծվես նրանց,
Մասնիկ կդառնաս այս մե՜ծ կառույցին,
Անմահությունը այնտեղ է տրված,
Սեր է կոչվում այն , սկիզբ՝ վառ լույսի…

Թողնել մեկնաբանություն