Իմ բառերով տուն եմ սարքում,

Իմ բառերով տուն եմ սարքում,
Իմ երգերով տուն եմ գնում,
Ճախրում եմ ես նրանց թևով,
Ընկնում եմ ես նրանց ցավով:
Ժամանակը հետ է գալիս
Ու մխրճվում գալիքի մեջ,
Երգս ոչ մի սահման չունի.
Ամուր պատ է, տաքուկ անկյուն:
Մենակ է նա իմ հոգու մեջ,
Մենությանն է տրվում անվերջ,
Հետո ժայթքում, դուրս է լցվում,
Անխնամ է, անզոր ինձ պես:

Թողնել մեկնաբանություն