Հոգիս հարուստ է, գրպանս՝ դատարկ. 

Հոգիս հարուստ է, գրպանս՝ դատարկ.
Ես ինչպե՞ս հոգիս խնայեմ այսպես,
Բաժանում եմ ձեզ մասնիկը նրա,
Գիտեմ՝ այսօր ձեզ սեր է հարկավոր…
Հոգիս լցվում է անհունի լույսով,
Ես չեմ զլանա, տալիս եմ այն ձեզ,
Միայն թե սիրով դուք այն ընդունեք.
Այնքան եմ ուզում, որ լինեք դուք ջերմ:
Երանի սերմս դառնա մանանա,
Բազմանա անգամ բյուրի՜ց բյուրավոր:
Գո՞ւցե թե այնժամ գիրս հիանա,
Ձեր դեմքի հոգսը այլևս չզգա…

Թողնել մեկնաբանություն