Առավոտ լուսո՝ ամեն ինչ արդար,

Առավոտ լուսո՝ ամեն ինչ արդար,
Լավատես անբիծ սկզբի համար…
Զով է ու զուլալ ջուրը գործարար,
Լույսն՝ ստեղծարար, օդը՝ ձայնարար…
Տաք վերմակիս տակ մեղքերս թողած՝
Ես՝ գիշերային անցյալից փախած,
Խաղաղ ու մաքուր խղճով երկնաճեմ,
Լույսով պարուրված շրջում եմ արդեն,
Գնում եմ՝ գտնեմ իմ սպեղանին,
Մատուցեմ ցեղիս ամբրոսագինին…

Առավոտ լուսո արևահայաց
Ուզում է ծնվել իմ հոգու դիմաց:

Թողնել մեկնաբանություն