Երկինքը՝ լցվել աշխարհի ցավով, 

Երկինքը՝ լցվել աշխարհի ցավով,
Լուռ արտասվում է անձրևի տեսքով,
Մի չնչին մասով ձուլվելով միայն՝
Քարացած, կանգնած, թրջվում եմ, ահա´,
Ուզելով կիսել ցավը ես նրա…
Մայրիկս տեսել ու ինձ է կանչում.
– Կմրսես, բալե´ս, այս ի՞նչ ես անում,
Իսկ ես կամակոր մանչուկի նման,
Դեպի տիեզերք թևերս պարզել,
Ասես ուզում եմ անձրևին գրկել…
Ուզում եմ մի քիչ ես էլ անձրևեմ,
Իմ հոգու ցավից ես էլ արտասվեմ,
Իմ արցունքները նրա հետ խառնեմ,
Գո՞ւցե հենց այդպես ցավս մեղմացնեմ…

Թողնել մեկնաբանություն