Տե´ր իմ , դարձել եմ մի այր ճանաչված,

Տե´ր իմ , դարձել եմ մի այր ճանաչված,
Ինձ էլ տեղ բացվեց սրտերում օտար,
Անծանոթը մոտ դարձավ, օտարը՝ եղբայր,
Աշխարհն էլ փոքրացել, դարձել է մի վայր…
Զգում է արդեն սիրտս տագնապած,
Որ այս ամենը սուտ է, անցողիկ,
Այսօրվա տունը արդյունք է անցյալից,
Ու ես էլ կանցնեմ՝ գալիք չտեսած…
Մեկ օր է ծննդից մինչ մահ կարծես,
Ուր էլ որ տանես, հինը կտենչամ,
Ինչքան էլ նոր տուն շքեղ ինձ տանես,
Աչքս՝ դեպի հետ, միտքս կճչա….

Թողնել մեկնաբանություն