Անոթս կավից, իսկ անոթի մեջ՝ անբան – բանկան, 

Անոթս կավից, իսկ անոթի մեջ՝ անբան – բանկան,
Մոլորված միտքս շեղվել է վաղուց,
Խեղվում է հոգիս մարդախցի մեջ,
Նեղվում է, տնքում լուռ ու անընդմեջ…
Վեհ արժեքների ճամփին պանծալի
Սնվել է անկուշտ մեղքով աշխարհի…
Ապրելով այսպես՝ չի հիշում վաղուց
Նշխարիդ համը՝ գինով թաթախված։
Դաժան մեղքերով այսպես բեռնված,
Դրսից՝ շատ անմեղ, ներսից՝ կեղտոտված,
Կործանված, լքված անբան գործերով,
Հար դատապարտված
Ու՞ր կերթամ, Աստվա՜ծ:

Թողնել մեկնաբանություն