Դատարկ է, տխուր ներսս ամեն ինչ, 

Դատարկ է, տխուր ներսս ամեն ինչ,
Այլևս ոչի՜նչ չի ջերմացնում ինձ,
Մի ինչ-որ փուչիկ է թափանցել իմ մեջ,
Սիրտս ու հոգիս ջնջում է անխիղճ…
Չգիտեմ՝ ինչ է ուզածը նրա,
Չգիտեմ՝ ինչ է իր մեջ կրում նա,
Բայց ցուրտ է բերում. տխուր եմ, անզոր,
Ամեն օրվա հետ լցվում եմ հանց ծով…
Նույնիսկ աչքերիս արցունքներ չկան,
Դեպ ներս են ծորում, միանում նրան,
Աշունս կամաց իր տեղն է զիջում,
Իմ տարիներից ինձ ձյուն է իջնում…

Թողնել մեկնաբանություն