Ես ու՞ր գնամ՝ տունս թողած,

Ես ու՞ր գնամ՝ տունս թողած,
Ինչպե՞ս թողնեմ դուռս գոց
Տատի ու պապի համով ու հոտով,
Հորով ու մորով հիշածոց…
Կանչեմ մանչուս՝ շտապ գա տուն,
Տեսնի՝ չունեմ հանգիստ քուն.
-Կյանքս թոռ ու ծոռ է ուզում,
Վե՛ր կաց, բալե՛ս, արի տուն…
Ու՞ր ես կորչում, ծո՛, հե´ր օրհնած,
Ու՞մ հույսին ես մեզ թողնում…
Ջահել ձեռքիդ կարոտ դուռս
Ականջիս հետ է խոսում…
Խեղճ վանդակ է դարձել տունս
Ես եմ ներս ու դուրս անում,
Մեկ էլ մայրդ տան կատվի հետ,
Քո գալուն ենք սպասում…
Ջահել ձեռքերիդ կարոտից,
Փուլ է գալիս հին դուռս…
Ղարիբ հոգով, հողով ու ջրով
Ինչպե՞ս շինեմ նոր տունս…

Թողնել մեկնաբանություն