Իմ նեղությո´ւն…

Իմ նեղությո´ւն…
Ոչ մարդկային իմ էությո´ւն,
Դու ինձ մի՞թե չես սիրելու.
Ես էլ դառնամ մարդկանց նման,
Որ չլացեմ, երբ ծիծաղ կա,
Ես էլ մեկ-մեկ, որ ծիծաղեմ,
Ինտեգրվեմ կյանքին դաժան,
Ու Հոսքի հետ ծով գլորվեմ,
Օրենք տեսնեմ, հարգեմ ադաթ,
Ամեն ձեռքից ջուր չխմեմ,
Ապրեմ, ինչպես շատը հոսքի,
Ծովին հասնեմ առանց ախի…

Թողնել մեկնաբանություն