Օրս անցավ. ապրեցի ցասում,

Օրս անցավ. ապրեցի ցասում,
Տեսնես՝ ինչպես, ինչքան ծերացա,
Օրս լիարժեք հույզերով լեցուն,
Անցավ ու տարավ ավյունս թաքուն…
Ինձ անվանեցին՝ «գրողի տարած»,
Ինձ անպատվեցին ցածրից վերև,
Կիրքը խառնեցին իմ մաքուր սիրուն,
Կարծեցյալ հմայքը դարձրել են սուր…
Օգնի´ր ինձ, Աստվա´ծ, օգնի՛ր հեռանամ,
Օգնի՛ր, որ հեռվում անդորրս գտնեմ.
Չեմ ուզում չափել բարին չարի հետ,
Չի լուծվում, գիտեմ, կյանքը մահվան հետ…

Թողնել մեկնաբանություն