Իմ փոքրի´կ հոգի, վախկոտ ու խեղճ ես,

Իմ փոքրի´կ հոգի, վախկոտ ու խեղճ ես,
Ինչպե՜ս նորածին, անմեղ, անեղծ ես,
Եթե տեր չունես, գազան ու գել ես,
Ցասումով ահեղ լցված հոգուս մեջ…
Հազարներին ես դու աստվածացնում,
Սրբի վերածում, իսկ քեզ՝ մոռանում:
Ինքդ քեզանով ե՞րբ ես հիանում.
Ինչո՞ւ հայելիդ քեզ չի՜ նկատում…
Լցվում ես անվերջ աշխարհի ցոլքով,
Բայց քեզնից միայն խռովք է մնում.
Կեղեքվում ես դու նորից ու նորից,
Նախ՝ ինքդ մաշվում, հետո՝ մաշում ինձ…

Թողնել մեկնաբանություն