Ծիծաղը ինչու՞ արցունքներ ունի,

Ծիծաղը ինչու՞ արցունքներ ունի,
Թե՞ հարևան է ծիծաղը լացին,
Սկիզբը՝ վերջին, ծնունդը՝ մահին,
Վերինը՝ վարին, բարին էլ՝ չարի՞ն…
Ամբողջ եղածը իրար գումարես,
Հանե՜ս, բաժանե՜ս, էլի ջանք թափե՜ս,
Արդյունքը նույնն է. չես փոխի ոչինչ,
Անկշիռ, անհամ, անբույր է՝ զրո´…

Թողնել մեկնաբանություն