Ո՞վ ես դու, Մինո´.քեզ որտե՞ղ փնտրեմ: 

Ո՞վ ես դու, Մինո´.քեզ որտե՞ղ փնտրեմ:
Ինքդ քո մեջ ու բազում անհայտ ես:
Եթե նույնիսկ քեզ չեն էլ ճանաչում,
Ի՞նչ Արհավիրք ես այլոց սրտերում:
Ո՞վ ես դու, Պոե´տ. ի՞նչ դեր ես խաղում:
Բեմում՝ աշխարհի դիմաց Խեղճերի,
Փոխում ես դերդ դու ամեն վայրկյան,
Մեկ՝ դառնում որսկան ու մեկ էլ՝ գերի…
Աշխա՜րհը քիչ է. ճախրում ես երկինք,
Հասնում աստղերին, նրանց էլ տիրում:
Չե՞ս կարող նստել պանդոկիդ շեմին,
Գինու հոգեցունց ազդակի շողին:
Մե՜ծ պոետներ են անցել աշխարհից՝
Կնոջ ու գինու արբունքով խաբված,
Ճիշտը ընկալել, անցել են կյանքից.
Դու զո´ւր ես փնտրում նորից նոր օրենք…

Թողնել մեկնաբանություն