Ինչո՞ւ եմ ես այսքան շատ տխուր… 

Ինչո՞ւ եմ ես այսքան շատ տխուր…
Չգիտեմ՝ ինչ եմ այլևս ուզում:
Հոգի´ս, ինչո՞ւ դու էլ մեծացար,
Մի՞թե իմ անցած ճամփից ծերացար…
Ուզում եմ հաճախ անցյալ այցելել,
Անհնար է, գիտեմ՝ անդունդ կա այնտեղ,
Բայց թե ձգտումս է կամքից առավել,
Հոգիս չի գտնում հանգիստ մի այլ տեղ…
Մեզանից ո՞վ է բարձրանում վերև,
Կամ թե գլորվում եմ բարձունքից ներքև.
Անջրպետ միջանցք է իմ ու իմ միջև,
Ժպտում եմ, անցնում, տխուր եմ թեև…

Թողնել մեկնաբանություն