Լարվել են նորից հոգուս լարերը.

Լարվել են նորից հոգուս լարերը.
Երգում եմ տխուր, ժայթքում ոչնչից,
Հնչյուններս մեղմ տիեզերքս լցրել,
Արձագանքվում են հոգուս աստղերից…
Մեղեդին ծորացող ծնվում է, լցվում,
Ակունքս էլ լոկ սիրտս է, հոգիս,
Չեմ գնում այսժամ աշխարհին այցի,
Սնվում եմ միայն պապերիս հևքից…
Ինչո՞ւ ինձ տրվեց այս բախտը լուսե,
Քանի՞ անգամ եմ լցվել ես վեհից,
Արցունքիս միջից աշխարհին նայում,
Պարզապես միայն մաքուրն եմ տեսնում…
Երանի՜ հոգիս աշխարհին տրվեր,
Աշխարհի աչքն էլ արցունքով լցվեր,
Տեսներ ամեն ինչ արցունքի միջով,
Գո՞ւցե մաքրված օրերով ապրեր…

Թողնել մեկնաբանություն