Ինչին հպվեցի, այն բարիացավ. 

Ինչին հպվեցի, այն բարիացավ.
Տառապա´նք, ինչպե՞ս քեզ էլ ես հասնեմ,
Սի´րտս կտամ քեզ, որ բարիանաս,
Բավ է վերջապես ազգիս տառապես։
Ուխտել եմ լինել իմ ազգին պաշտպան,
Ես չեմ անցնելու, հավերժ պիտ մնամ,
Տառապանքի հետ կռիվ եմ տալու,
Նրանից անգամ հետք չեմ թողնելու։
Ինչո՞ւ տառապել, երբ մահ կա դռան,
Մեկ կյանք է միայն, այն էլ՝ տառապե՞լ.
Ձեռքերս կուրծքս ծեծեն ու հանեն,
Երջանկության տեղ սրտումս բացեն։

Թողնել մեկնաբանություն