Մասի´ս, ինչո՞ւ մռայլ ամպերում, 

Մասի´ս, ինչո՞ւ մռայլ ամպերում,
Տխուր ես, թեկուզ խրոխտ ու կանգուն,
Հայացքդ հառած Հայոց աշխարհին՝
Ասես հսկում ես անդորրը հայի…
Ուզում է գրկել հողը հայրենի,
Որ մուտք չգործի ոչ մի թշնամի,
Բայց ժանգոտ, ծանր, չարքերի շղթան,
Մի դար է, արդեն գամել է նրան…
Կարոտ ու ցասում իրար խառնվել ,
Սուրբ սարի հոգում գազան են դարձել,
Ոռնում են, ուզում շղթան կտրատել,
Բարբարոս թուրքի կոկորդը խրվել…
Թո´ղ ցանկությունդ ի կատար ածվի,
Թեկուզ ես դառնամ սուրբ մատաղացու,
Արյունը իմ տաք թո´ղ լանջիդ լցվի՝
Քո վեհ բարձունքից Արարչին հասու…

Թողնել մեկնաբանություն