Հոգիս՝ ծանրացած աշխարհի բեռից, 

Հոգիս՝ ծանրացած աշխարհի բեռից,
Ինձնով նոր բեռ է աշխարհին տվել,
Ծանր մեղքերից մեջքս կորացել,
Դեմքս աշխարհի դեմքին է հասել…
Ուզում եմ դեմքով փարվել քարերին,
Արցունքներ թափել հողե փեշերին,
Վատնածիս համար ողբալ, հեկեկալ,
Անցած օրերիս նորից հետ կանչել…
Բայց թե ես ինչպե՞ս կոր մեջքս ուղղեմ,
Երբ մեջքիս ունայն աշխարհն է հեծել.
Արցունքը զղջման թեկուզ ծով լինի,
Անցյալից անգամ վայրկյան չես բերի…

Թողնել մեկնաբանություն