Լողում ենք այսպես անհունի ծովում…

Լողում ենք այսպես անհունի ծովում…
Ամենուր՝ մեր շուրջ՝ նավեր ու դավեր.
Ծնվում ենք սիրուց, մեռնում՝ առանց սեր,
Ցամաքն էլ՝ հեռու, լոկ կարոտ մեր մեջ…
Անմեղ ենք գալիս լացով անարցունք,
Չնչին տրվածից մանկամիտ ժպտում,
Ճամփից ամեհի փոխվում անճանաչ,
Զուլալ ժպիտն էլ կորցնում հեռվում…
Ես աշակերտ եմ այս դժվար ճամփին,
Չգիտեմ՝ ինչպես աղոթել Աստծուն,
Ժպիտը՝ այն հին, վաղուց մոռացած,
Գիտեմ՝ Մահի հետ կգա իմ դեմքին…

Թողնել մեկնաբանություն