Խաղաղվի´ր նորեն, ալեկօ´ծ իմ ծով, 

Խաղաղվի´ր նորեն, ալեկօ´ծ իմ ծով,
Հերիք է քանդես ափերդ ցավով,
Քո ալիքներից հոգիս խռովյալ
Ճարահատ դարձել, այլուր է չվում…
Անօրենք դարձած՝ չգիտի սահման,
Ինչպես կամակոր երեխա անզուսպ,
Քաշում է բոլոր նրբագեղ տիկնանց,
Փեշերը նրբին հանց քամի խուժան:
Ո´չ սահման ունի ու ո´չ էլ օրենք,
Կարծես հենց Տիրոջ կամքից է ծնված,
Սեր է սերմանում անտակ աչքերում.
Թեկուզ Սուրբ գրքի շնչով է ապրում…

Թողնել մեկնաբանություն